Վարդան Ղուկասյանը՝ Միութենական պետության գաղափարի մասին

«Ես հայամետ եմ, հայրենիքը շատ սիրող անձնավորություն»,– այսպես Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արձագանքեց լրագրողի հարցին, թե արդյոք կողմ է Միութենական պետության գաղափարին։
«Ուզում եմ այնպիսի ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա ընկնի ոտքերի տակը, այլ կարողանա բանակացել, տղամարդ լինի, և ռուսի սխալները ․․․ ասի՝ գիտեք՝ էս հարցերում սխալ եք, դուք մեր նկատմամբ այ այսպես լավ չեք պահում ․․․ այդպիսի ղեկավար է պետք»,– նշեց նա։
Ղուկասյանը հայտարարեց, որ կողմ է Միութենական պետությանը, բայց պետք է պահպանվի Հայաստանի սուվերեն վիճակը։
«Այստեղ մենք պետք է հիվանդանոցի խնդիր լուծենք Ռուսաստանի հետ, այստեղ պետք է համատեղ գործարանների, ձեռնարկությունների խնդիր լուծենք և կտեսնեք, որ այդ ամեն ինչը կլինի»,- ասաց նա: