Վարդագույն ջրվեժ․ «գենդեր փարթիի» համար հարուցվել է վարույթ
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, որ Շաքեի ջրվեժը վարդագույն է դառնում։ Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ ՇՄՆ-ն բազմաթիվ ահազանգեր է ստացել քաղաքացիներից՝ կապված Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություն կազմակերպելու միջոցառման վերաբերյալ։
Գերատեսչությունից հայտնում են, որ Շաքիի ջրվեժի մոտ «գենդեր-փարթի» կազմակերպվելով՝ խախտվել է բնության հուշարձանի պահպանության ռեժիմը։
Ambion.news-ին ՇՄՆ-ից հայտնեցին, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարույթ է հարուցել դեպքի առթիվ։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից էլ հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են, ավելի ուշ հավելյան տեղեկատվությամբ հանդես կգան։
