Վատիկանի կարդինալները կսկսեն նոր Պապ ընտրել

Չորեքշաբթի՝ մայիսի 7-ի երեկոյան, Վատիկանում կբացվի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից հետո նոր պապի ընտրության կոնկլավը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Հրատարակությունը նշում է, որ ձայնի իրավունք ունեն Հռոմի կաթոլիկ եկեղեցու 80 տարին չլրացած 133 կարդինալներ։ Գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ թեկնածուներից մեկը չի հավաքել ցանկալի 89 ձայնը։
Ընդգծվում է, որ քվեարկությունը տեղի կունենա Սիքստինյան կապելլայում, որտեղ կարդինալները կգտնվեն գաղտնիության ու մեկուսացման մթնոլորտում։