Վատիկանը միշտ էլ մնում է նույնը. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան

«Վատիկանը միշտ էլ մնում է նույնը. պարզապես, պետք է գիտնալ այդ «քաղաք-պետության» պատմությունը»,-արձագանքելով Սուրբ Աթոռի հայրապետական Գրիգորյան համալսարանում Ադրբեջանի ու Վատիկանի կազմակերպած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով միջազգային գիտաժողովին, գրում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը։

Նա շարունակում է.

«Պարզապես, պետք չէր երբևէ լինել տիրադրուժ և «սուր ճոճել» հարազատ Հոգևոր Կենտրոնի դեմ՝ օտար կրոնական կենտրոնին բարեբանելով…

Մինչդեռ, պետք էր զարկ տալ ազգային-եկեղեցական միությանը՝ աշխարհսփյուռ հայությանը խարսխելով ազգապահ ու հայրենաշեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Հայոց երկրի և ազգային ինքնագիտակցության ու հոգևոր անկախության վեմը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է:

Համազգային հոգևոր, մշակութային, քաղաքական միասնության առկայությամբ միայն վատիկանները կսաստվեն՝ զերծ մնալով ամեն տեսակ ոտնձգություններից:

Իսկ Հայոց Եկեղեցին՝ ի գլուխ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, դարերի հոլովույթում որքա՜ն բյուզանդիոններ ու վատիկաններ է հաղթահարել. այս և գալիք բոլորին էլ կհաղթահարենք»։

Share This