Վաչե Թովմասյանն իր աջակցությունն է հայտնել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիներին

Դերասան Վաչե Թովմասյանը, ով մարմնավորել է Գառնիկի կերպարն օսկարակիր «Անորա» Ֆիլմում, իր աջակցությունն է հայտնել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիներին։
«Ադրբեջանական բանտերում ներկայումս պահվող 23 հայ պատանդները շարունակվող ցեղասպանության զոհեր են, այլ ոչ թե ահաբեկիչներ: Ձերբակալվածները քաղաքացիական անձինք են, այդ թվում՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներ, որոնք թիրախ են դարձել հատկապես իրենց հայկական ինքնության պատճառով»,– Ինստագրամի իր էջի «սթորի» բաժնում կիսվել է Վաչեն:
