Վայրի մեղուները հարձակվել են ֆուտբոլի մարզադաշտի վրա՝ խաղի ժամանակ

Վայրի մեղուների պարսը հարձակվել է ֆուտբոլային մարզադաշտի վրա այն պահին, երբ ընթացել է Տանզանիայի Անկախության գավաթի մրցաշարի հերթական հանդիպումը «Յանգ Աֆրիկանս» եւ «Իրինգա Յունայթեդ» տեղական թիմերի միջեւ։ Այս մասին հայտնում է «AzamTV»-ն։ Ֆուտբոլիստները նախ պառկել են խոտերին, սակայն հետո արդեն պարզապես փախել են դաշտից՝ մեղուների հարձակումից խուսաթելու համար։ Որոշ ժամանակ անց, իհարկե, հանդիպումը հնարավոր է եղել շարունակել եւ «Յանգ Աֆրիկանսը» հաղթել է 4։0 հաշվով։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )