Վաճառել է սեփական երեխային անծանոթներին՝ դպրոցի մոտ

Ամերիկյան Քենթուկի նահանգի բնակչուհին ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է վաճառել իր երեխային անծանոթներին՝ տարրական դպրոցի դիմաց։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։
31-ամյա Մարիա Դոմինգո-Պերեսը վաճառել է իր հինգ երեխաներից մեկին՝ մի տղամարդու եւ մի կնոջ, որոնք միասին են եկել նրա հետ հանդիպման։ «Գնորդները» վճարել են երկու հազար դոլար։
Կատարվածի հետ կապված սկսել են շշուկներ տարածվել տարրական դպրոցում, որին ուշադրություն է դարձրել ոստիկանությունը եւ սկսել ստուգումներ։ Արդյունքում ձերբակալվել են եւ գնորդները, եւ վաճառողը։ Հարուցվել է քրեական գործ՝ երեխայի առք ու վաճառքի հատկանիշներով

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )