Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը

Առողջական խնդիրներ ունեցող Նարեկ Սամսոնյանին «Իմնեմնիմի» գործով դատական նիստին բերեցին անվասայլակով։ Նա նշեց, որ իրենց ասած որևէ խոսք չի կարող քննվել խուլիգանության հոդվածի համատեքստում։

«Ինձ համար էլ նորմալ չէ, երբ որևէ մեկն ինձ ասում է «շան լակոտ»։ Երբ մեկն ինձ ասում է այդպես, և նրա նկատմամբ ոչ մի միջոց չի կիրառվում, իսկ իմ պատասխանը դիտարկվում է որպես խուլիգանություն, դա անարդար է։ Ես պատրաստ եմ հենց հիմա ինձ մեղավոր ճանաչել, եթե իմ կողքիս բերեն նստեցնեն ԱԺ նախագահին՝ մեզ «շան լակոտ» ասելու համար»,– հայտարարեց Նարեկ Սամսոնյանը։

Վկայի հարցաքննությունը կշարունակվի հաջորդ դատական նիստին` փետրվարի 27–ին ժամը 15։00–ին։

Share This