Սրտաբանները պարզել են սրտի համար ամենաօգտակար սննդակարգը

Սուրրեյի Համալսարանի աշխատակիցները հայտարարում են, որ  ավելի լավ է երբեմն քաղցած մնալ, քան մշտապես պահպանել  ցածր կալորիականության սննդակարգ: Նրանց խոսքերով, գրագետ, չափավոր քաղցը` ընդմիջումներով, առավել արդյունավետ է նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, քան ցածր կալորիականությամբ սնունդը, հայտնում է «Новости Mail.R»-ն:

Քաղցի արդյունավետությունը ստուգել են ավելորդ քաշով կամավորների օրինակով: Նրանցից պահանջվել է քաշը նվազեցնել 5 տոկոսով: Փորձարկման մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Կամավորների առաջին խումբը սնվել է սովորական ռեժիմով` միայն շաբաթվա 5 օրը, իսկ շաբաթվա 2 օրը մասնակի քաղց է պահել: Երկրորդ խումբը պակասեցրել է սննդի կալորիականությունը` օրը 600 կալորիայով: Փորձարկման ընթացքում մասնակիցների մոտ 20 տոկոսը չի կարողացել հետևել սննդակարգին կամ չի պակասեցրել քաշը: Ծրագիրն ավարտել են 27 մասնակից:

Պարզվել է, որ սննդակարգ 5:2-ը, որի ժամանակ մարդիկ շաբաթվա երկու օրվա ընթացքում սահմանափակել են սննդի կալորիականությունը 500-600 կկալ-ով (մասնակի քաղց), ուժեղացրել է մետաբոլիզմը: Այդ խմբի մասնակիցներին հաջողվել է ցանկալի արդյունքի հասնել 59 օրվա ընթացքում, իսկ ամենօրյա սննդի սահմանափակման դեպում՝ 73 օրվա: Չափավոր քաղցը` ընդմիջումներով, նպաստել է սիստոլիկ զարկերակային ճնշման իջեցմանը նաև առաջին խմբի 9 տոկոսի մոտ: Երկրորդ խմբի մոտ այդ արդյունքը միայն 2 տոկոս էր:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )