Ստալինյան ժամանակների ծնունդ «Կովկասի մահմեդականների վարչությունը» նույնքան արհեստածին է, որքան ամբողջ Ադրբեջանը. Իրանագետ

Իրանագետ Վադան Ոսկանյանը Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի հերթական ստահոդ հայտարարությունների առնչությամբ գրել է․

«Արհեստածին Ադրբեջանում գործող «Կովկասի մահմեդականների վարչությունը», որը ծնունդ է ստալինյան ժամանակների, ըստ էության, հակաշիայական կառույց է, որը փաստացիորեն ղեկավարվում է Բաքվի բարբարոսական վարչախմբի աշխարհիկ իշխանության կողմից։
Ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջանում, այս կառույցը ևս արհեստածին է, ուստի սրա կողմից ստեղծված Երևանի ինչ-որ անհասկանալի «ղազիաթ» (խիստ մոտավորապես համարժեք է մեր եկեղեցու «թեմ» հասկացությանը) և դրա ղեկավար նշանակված նույնիսկ կրոնական իմաստով կիսագրագետ մեկը նույնքան արհեստածին են և անիրավազոր, որքան ամբողջ Ադրբեջանը՝ սկսած իր անվանումից և վերջացրած ինքնությամբ ու մշակույթով»:
Share This