Ստալինի ևս մեկ հուշարձան կբացվի Վոլոգդայի մարզում
Ստալինի եւս մեկ հուշարձան կբացվի Վոլոգդայի մարզում։ Հուշարձանը կանգնեցվելու է Չերեպովեց քաղաքում։ Հաղորդում է Ռիա Նովոստին։
«Այն նվիրված կլինի մետալուրգիական կոմբինատի կառուցման պատմությանը, որն ուղղակիորեն ազդել է Չերեպովեցի՝ որպես երկրի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից մեկի կայացման վրա», — ասել է նահանգապետ Ֆիլիմոնովը:
