Սպանվել է ռեփեր Bvlly-ն
Կանադացի ռեփեր Bvlly-ն սպանվել է։ Այս մասին հայտնում է CP24-ը։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ի առավոտյան Օշավում։ Նախ եղել է հրաձգություն, որից հետո, դեպքի վայր ժամանած իրավապահները գտել են սպանված քսանչորսամյա արտիստի դիակը։ Հարուցվել է քրեական գործ, սակայն դեռեւս կասկածյալներ չկան։ Bvlly-ն Տորոնտոյի աստղերից էր։ Անցյալ տարի նա թողարկել է իր առաջին սինգլը՝ No Light Bag վերնագրով, իսկ սեպտեմբերին Made In Austria հավաքածուի պրեզենտացիան էր եղել։