«Սպայկան» ընդդիմադիր կուսակցություն է ստեղծում
Ambion.news_ի
հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանը քաղաքական կուսակցություն է ստեղծում՝ առաջիկա ընտրություններին մասնակցելու նպատակով։
Կուսակցությունը, ըստ մեր աղբյուրների ունենալու է ընդդիմադիր դիրքորոշում ու որոշակիորեն կապված է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ, որն էլ, ըստ ամենայնի, հղացել է քաղաքական միավոր ստեղծելու գաղափարը։
Նկատենք, որ «Սպայկան»՝ ունենալով գյուղմթերքի հավաքման հարցում հսկայական փորձ, ունի նաև ձևավորված կապեր գյուղացիական հաստատությունների հետ, ինչը, հնարավոր է, որ օգնի այս քաղաքական ուժին և տանի հենց ՔՊ-ի ձայները, որոնք բավական շատ են հենց մեր բնակչության գյուղաբնակ հատվածներում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կուսակցության գրանցման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Ambion.news-ը փորձեց կապ հաստատել «Սպայկայի» սեփականատեր Դավիթ Ղազարյանի հետ՝ մեկնաբանություն ստանալու համար, բայց մեր զանգերը մնացին անպատասխան։
