Սուրբ Ծննդյան մեծ անակնկալ․ Հնդիկ միլիարդատերը գալիս է Հայաստան՝ 20 մլն դոլարի ներդրմամբ
Այս Սուրբ Ծննդյան օրերին ուրախալի լուր ենք հայտնում։
Հնդիկ խոշոր գործարար Ռանա Ռավի Սինգի հետ շուրջ 20 միլիոն դոլար արժողությամբ ներդրումային ծրագրի քննարկումները մոտեցել են ավարտին, և արդեն շուտով հնդիկ գործարարը կլինի Հայաստանում։
Նշենք, որ գործարանը կառուցվելու է Շիրակի մարզում, ինչը մարզի բնակիչների համար կնշանակի նոր աշխատատեղեր և տնտեսական զարգացում։
Շնորհակալություն ենք հայտնում ծրագրի համակարգողներ Հասմիկ Վիրաբյանին և Արկադի Կիրակոսյանին, որոնց հետևողական աշխատանքի շնորհիվ ծրագիրը դարձել է իրականություն։
Առաջիկայում տիկին Վիրաբյանը կայցելի Հնդկաստան, որից հետո կմեկնարկեն գործարանի կառուցման աշխատանքները։
Աստծո օգնությամբ՝ շուտով։

