Սողանքները Աֆղանստանում հինգ մարդու մահվան պատճառ են դարձել
Առնվազն հինգ մարդ զոհվել եւ 35-ն էլ համարվում են անհետ կորած Աֆղանստանի ոսկու հանքերից մեկում տեղի ունեցած սողանքի պատճառով։ Այս մասին հայտնում է Tolo News-ը։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ, դժբախտ պատահարը տեղի է ունեցել Աֆղանստանի հյուսիս-արեւելքում գտնվում Բադախշան նահանգում։ Հանքահորում եղել է քառասուն մարդ։ Հանքը գտնվում է «Թալիբանի» հսկողության տակ եւ իշխանությունները չեն կարողանում փրկարարական գործողություններ կատարել։