Սոբչակի 8-ամյա որդին խոստովանել է, որ ամաչում է մոր պահվածքից

Լրագրող և բլոգեր Քսենիա Սոբչակի որդին՝ Պլատոնը, քննադատել է մորը TikTok-ում պարելու համար։ 8-ամյա որդու հետ «հակամարտությունից» տեսանյութ է հրապարակել ինքը՝ լրագրողը:
Կադրերում տղան Սոբչակի դիմաց նստած է սեղանի շուրջ։ Ճաշի ժամանակ նա խոստովանում է, որ ամաչում է մոր պահվածքից։
«Ես երբեք չեմ ների քեզ TikTok-ը հեռախոսիդ մեջ ներբեռնելու համար։ Տեսե՞լ ես, թե ինչ ես անում այնտեղ» – ասել է լրագրողի որդին։
Որդու վրդովմունքը զվարճացրել է Սոբչակին։ Նա հարց է տվել, թե կոնկրետ ինչ է անում ինքը TikTok-ում, ինչին տղան պատասխանել է, որ գուցե ինքնուրույն պետք է դիտի այն, քանի որ «ինքը չի ուզում խայտառակվել»։