Սնվելն ազդում է երիտասարդների կեսնաբանական ծերացման արագության վրա
Ֆինն գիտնականները պարզել են, որ սնվելու սովորությունները կարող են ազդել կենսաբանական ծերացման արագության վրա արդեն երիտասարդ տարիքում։ Հետազոությունը, որն իրականացվել է Յուվյասկյուլի համալսարանում եւ Գերոնտոլոգիայի հետազոտական կենտրոնում, ցույց է տվել, որ ֆասթֆուդի, կարմիր եւ մշակված մսի, ինչպես նաեւ քաղցր գազավորված ըմպելիքների բարձր պարունակությամբ դիետաներն արագացնում են օրգանիզի ծերացումը, մինչդեռ բանջարեղեններով եւ մրգերով հարուստ սնունդը, հակառակը, դանդաղեցնում է այդ գործընթացը։
Համալսարանի կայքում նշվել է, որ մարդու կենսաբանական տարիքը որոշվում է էպիգենետիկ ժամացույցով՝ հատուկ հաշվողական մոդելով, որը վերլուծում է ԴՆԹ մեթիլացման փոփոխությունները, որոնք կարգավորում են գեների ակտիվությունը: Նոր հետազոտությանը մասնակցել են 826 անհատական երկվորյակներ եւ 20-25 տարեկան 363 զույգ երկվորյակներ: Օգտագործելով 55 մթերքների կիրառման հաճախակիության հարցման տվյալները՝ գիտնականները համեմատել են մասնակիցների սննդակարգը նրանց կենսաբանական տարիքի հետ։
«Մենք պարզեցինք, որ նույնիսկ ֆիզիկական ակտիվության, ծխելու եւ մարմնի քաշի գործոնները վերահսկելուց հետո սննդակարգը դեռեւս փոքր, բայց նշանակալի կապ է պահպանում ծերացման արագության հետ»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Սուվի Ռավին:
Երկվորյակների վերլուծությունը նաեւ հնարավորություն է տվել գնահատել գենետիկական ազդեցությունն այս գործընթացի վրա: Պարզվել է, որ ընդհանուր գենետիկական նախադրյալը, բայց ոչ մանկական միջավայրը, առանցքային դեր է խաղում սնուցման եւ ծերացման միջեւ կապի հարցում: Բայց դա չի նշանակում, որ ճիշտ սնունդն օգտակար չէ նրանց համար, ովքեր գենետիկորեն հակված են ավելի արագ ծերանալու:
Առողջ սնունդը շարունակում է մնալ օրգանիզմի երիտասարդությունը պահպանելու եւ տարիքային հիվանդությունների կանխարգելման կարեւոր գործոն»,- ընդգծել է Ռավին: