Սյունիքում իրավիճակը նորմալ է, կարող են և կրակել, բայց վնաս չեն հասցնում չէ՞ մեզ. ՔՊ-ական պատգամավոր

ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանը վստահեցնում է, որ Սյունիքում իրավիճակը նորմալ է։

«Կրակոցները ոչ թե մեր գյուղերի վրա են, այլ սահմանից այն կողմ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Պատգամավորի խոսքով՝ պետք չէ մարդկանց այդքան վախեցնել․ «Եթե չեք հավատում, եկեք միասին գնանք»,- լրագրողներին կոչ արեց նա։

Ղազարյանն ընդգծեց՝ կարող են և կրակել, բայց «վնաս չեն հասցնում չէ՞ մեզ»։

Share This