Սխալմամբ 37 միլիոն դոլար գումար են փոխանցել այլ հաշվեհամարի
Դալլասի բնակչուհին մեկ ակնթարթի ընթացքում դարձել է մուլտիմիլոնատեր։ Նրա հաշվին փոխանցվել է 37 միլիոն դոլար բանկի կողմից՝ թյուրիմացաբար։ Այս մասին հայտնում է Upi News-ը հայտնելով, որ կարճ ժամանակում բանկը հասկացել է, որ սխալ փոխանցում է կատարել եւ հետ է կանչել փոխանցված գումարը։
Ուշագրավ է, որ կինը նկատելով սխալմունքը, տեղեկացրել է ամուսնուն եւ ահազանգել են բանկ եւ հայտնել, որ տեղի է ունեցել սխալմունք։