Սլովակիայի ռազմական ինստիտուտում պայթյուն է տեղի ունեցել

Պայթյունը տեղի է ունեցել Սլովակիայի արևմտյան մասում գտնվող Զագորյե ռազմատեխնիկական փորձարկման ինստիտուտի տարածքում, ինչի հետևանքով առնվազն երկու մարդ է տուժել, հայտնում է ՏԱՍՌ-ը՝։
«Այսօր առավոտյան ժամը 08:15-ից հետո շտապօգնության մեքենա և շտապ բժշկական օգնության ուղղաթիռ ենք ուղարկել Զագորյեի ռազմատեխնիկական և փորձարկման ինստիտուտ, որտեղ, ըստ նախնական տեղեկությունների, պայթյուն է տեղի ունեցել»,- ասել է կենտրոնի խոսնակ Դանկա Կապակովան։
Նրա խոսքով՝ փրկարարները երկու տղամարդու տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոց։
Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։