Սիքստինյան կապելլայի դռներն այսօր փակվեցին՝ ազդարարելով գաղտնի կոնկլավի մեկնարկը

Սիքստինյան կապելլայի դռներն այսօր փակվեցին՝ ազդարարելով գաղտնի կոնկլավի մեկնարկը, որտեղ 133 կաթոլիկ կարդինալներն ամբողջ աշխարհից կմնան մեկուսացված այնքան ժամանակ, մինչև չընտրեն Հռոմի նոր Պապին:

Դարեր շարունակ ոչ մի Պապ չի ընտրվել կոնկլավի առաջին օրը, ուստի քվեարկությունը կարող է շարունակվել մի քանի օր: Այսօր միայն մեկ քվեաթերթիկ է, վաղվանից կարդինալները կարող են քվեարկել օրական չորս անգամ:

Սուրբ Պետրոսի հրապարակը սպասման մեջ է, հայացքները՝ դեպի ծխնելույզը:
Մատուռի տանիքի ծխնելույզի սև ծուխը կնշանակի անվերջ քվեարկություն, մինչդեռ սպիտակ ծուխը և զանգերի ղողանջը կազդարարեն, որ Հռոմի 267-րդ Պապն ընտրված է:

Share This