Սիրիայի նախագահը հայտարարել է նոր կառավարության ձևավորման մասին
Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաան հայտարարել է նախարարների նոր կաբինետի ձևավորման մասին՝ այն անվանելով ստեղծման և փոփոխության կառավարություն, գրել են ԶԼՄ-ները։
Դրանում կընդգրկվի 22 նախարար։
«Մենք հայտարարում ենք ստեղծման և փոփոխությունների կառավարության ձևավորման մասին, որը կձեռնարկի վերակառուցում և բարեփոխումներ… Ես վստահեցնում եմ սիրիացի ժողովրդին ուժեղ և կայուն պետության կառուցման սկիզբը, որը երաշխավորում է ազգի և յուրաքանչյուր քաղաքացու շահերը», – ասել է Ահմեդ ալ-Շարան նախագահական պալատում տեղի ունեցած արարողության ժամանակ։
Արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ղեկավարներ Մուրհաֆ Աբու Քասրան և Ասադ Հասան ալ-Շիբանին պահպանել են իրենց պաշտոնները Սիրիայի կառավարությունում։ Կառավարության միակ կինը Հինդ Կաբվաթն է եղել, որը ղեկավարել է սոցիալական հարցերի և աշխատանքի նախարարությունը։ Կառավարությունը ստեղծել է նաև երկու նոր գերատեսչություն՝ Արտակարգ իրավիճակների, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարություններ։
Սահմանադրական հռչակագրի համաձայն, որը ստորագրվել է մարտի 13-ին, երկրի նախագահը կղեկավարի Սիրիայի կառավարության աշխատանքը։ Հռչակագիրը նախատեսվում է 5 տարի անցումային շրջան, որից հետո կընդունվի մշտական սահմանադրությունը եւ կանցկացվեն նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։
2024 թվականի դեկտեմբերի 8-ին Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Սիրիայում իշխանության է եկել զինված ընդդիմությունը։ Դրա ղեկավար Ահմեդ ալ-Շարաան (Աբու Մուհամմադ ալ-Ջուլանի) նշանակվել է ժամանակավոր նախագահ։