
Երեկ Նիկոլ Փաշինյանը Լոռվա գյուղերում էր։ Փաշինյանը գյուղից-գյուղ շրջել է, լսել մարդկանց դարդնուցավը, նկարվել, ողջագուրվել։ Այս ամենը կադրերի համար։ Փաշինյանը իմիտացիա է ստեղծում, որ դեռևս շարունակում է վայելել այն սերն ու հարգանքը, ինչը մինչև 2020 թվականն էր։
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար լեն սրտով լեննականցի Նազելի Բաղդասարյանի հրապարակած սիրառատ լուսանկարների հետեւում թաքնված է պարտադրանքը։
Ambion.News-ի տեղեկություններով` երեկ Լոռվա մարզի տարբեր բնակավայրերից մարդիկ էին բերվել, որպեսզի հնարավորինս շատ երևան Նիկոլ Փաշինյանի համակիրներն ու նրան հավատացողների թիվը։
Փաշինյանի հետ ողջագուրվում էին, հարցեր տալիս, բայց միևնույն ժամանակ մամուլում հայտնվեցին կադրեր, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը կաթվածահար անում երթևեկությունը։
Պադավատապետության դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը հիմա ինքն է ամբողջ երկիրը դարձրել պադավատապետություն։