Սերժ Սարգսյանի մեղադրանքից տեղյակ չեն

Հատուկ Քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ պետությանը առանձնապես մեծ չափերի՝ մոտ 500 մլն դրամ վնաս պատճառելու հետ։ Ըստ առաջադրված մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը պաշտոնեական դիրքը չարաշահելով միջամտել է գյուղվառելիքի տրամադրվամ համար հայտարարված մրցույթին և այնպես արել , որ մրցույթում հաղթի «Ֆլեշ» ընկերությունը, որը պատկանում է Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշի Բարսեղին, մինչդեռ 17 մլն լիտր վառելիքի ներկրման համար հայտարարված մրցույթում ամենացածր գինը առաջարկել է «Մաքսհուր» ընկերությունը։
Մենք փորձեցինք պարզել, թե ի՞նչ ընկերություն է «Մաքսհուրը»։ Նախ Գուգլ փնտրման համակարգով գտանք, որ այս ընկերության գրասենյակը գտնվում է Տպագրիչների 8 հասցեում։ Այն մեր խմբագրությունից շատ հեռու չէ։ Այցելեցինք Տպագրիչների փողոց։ Դուռը մեր առաջ բացեց մի անձ, հարցրինք՝ «սա «Մաքսհուր» ընկերությո՞ւնն է»։ Ասաց՝ «այո», խնդրեցինք տնօրենին կանչել։ Ասաց, տնօրենը տեղում չէ, ապա հարցրեց, թե ի՞նչի համար ենք հարցնում։ Երբ ասացինք, որ ուզում ենք հարցեր ուղղել 2013 թվականի գնումների գործընթացի վերաբերյալ, որը հիմք է հանդիսացել Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու համար վերաբերմունքը կտրուկ փոխվեց։ Մարդը, որը բացել էր դուռը, հայտարարեց, որ սա ոչ թե «Մաքսհուր», այլ Մաքսօյլ» ընկերությունն է, ոչ մի կապ չունի «Մաքսհուրի» հետ, որը վաղուց՝ մի 4-5 տարի առաջ փակվել է, իրենք նրա իրավահաջորդը չեն եւ ոչինչ տեղյակ չեն Սերժ Սարգսյանի նկատմամաբ հարուցված քրեական գործից։
Մեզ հաջողվեց միայն կորզել նրա ազգանունը՝ Թամամյան։ Սակայն Գուգլը ցույց տվեց, որ «Մաքսօյլ» ընկերության տնօրենի ազգանունը ոչ թե Թամամյան է, ինչպես ներկայացավ քչախոս անձը, այլ Կամո Ռևիկի Մելքոնյան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )