ՍԵՐԸ՝ ՄԻԱՅՆ ՄԱՐՄԻՆ ՉԷ…

ՍԵՐԸ՝ ՄԻԱՅՆ ՄԱՐՄԻՆ ՉԷ…

Սերը սոսկ ցանկություն չէ։ Սերը՝ հոգին է, որ ճանաչում է իրեն մեկ ուրիշի աչքերում։
Սերը՝ ոչ թե մարմնի ձգողականություն է, այլ երկու հոգիների աստվածային հանդիպում՝
անտեսանելի միություն, որ գալիս է տիեզերքից՝ անմոռանալի, անքննելի, բայց ճանաչելի սրտով։

Սերը՝ երբ բառերը ավելորդ են,
երբ մի հայացքով կարելի է ասել ամբողջ կյանքը։
Երբ գրկում կա ոչ թե կիրք, այլ՝ վստահություն ու խաղաղություն։
Երբ գիշերները դառնում են աղոթք, և լռությունը՝ երաժշտություն։

Սերը՝ երբ դու զգում ես, որ
քո հոգին արդեն սիրել էր այդ մարդուն,
նախքան այդ հանդիպումը։
Երբ սրտիդ մեջ հնչում է մի ձայն՝
«Ես ճանաչում եմ քեզ… Քանի որ դու ես՝ իմ եթերային կեսը»։

Նա՝ ում փնտրում ես ամբողջ կյանքում,
Նա՝ ով գալիս է ոչ թե մարմնով, այլ՝ Լույսով։
Ով քեզ տեսնում է ամբողջությամբ՝ ցավերով, թևերով, երազներով ու թշվառ պահերով։
Սերը այն է, երբ դու այլևս չես փնտրում կատարյալին, այլ՝ ճանաչում ես քոնին՝ անկեղծությամբ, բաբախող սրտով։

Սերը գալիս է՝
երբ պատրաստ ես սիրել ոչ թե ստանալով, այլ՝ տալով, առատորեն, բաց սրտով։
Երբ ուզում ես, որ նա ծաղկի քեզնով, ոչ թե քեզ համար։
Երբ դու ինքդ դառնում ես գարուն նրա հոգում,
Եվ նա՝ արև քո ներսում։

Այդ Սերը չի մարում, չի սպառվում,
Այլ դառնում է աղոթք ու ճանապարհ,
դառնում է Վերածնունդ՝ ամեն օրվա հետ։

Սերը՝ մոգական է, վսեմ է,
Սերը՝ Աստծո լեզուն է,
որ թափանցում է մեր հոգիները ու սովորեցնում՝
ինչպես ապրել Լույսով…

Share This