Սեռական ակտիվության կապը շագանակագեղձի քաղցկեղի հետ. պարզաբանում է մասնագետը
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը նշում է, որ սեռական կյանքի ակտիվությունը, սեռական զուգընկերների թիվը, առաջին հարաբերության տարիքը, սերմնաժայթքումների հաճախությունը կարող են հանդիսանալ շագանակագեղձի քաղցկեղի ռիսկի գործոն:
Journal of Sexual Medicine ամսարգրում գիտնականները ներկայացրեցին 22 ուսումնասիրության ամփոփում, որոնց մեջ ընդգրկված են եղել շուրջ 55,000 տղամարդ: Նրանք հանգել են մի քանի եզրահանգումների. Սեռական զուգընկերների թիվը Տղամարդը, որը ունեցել է մի քանի սեռական զուգընկեր իր կյանքի ընթացքում, շագանակագեղձի քաղցկեղի առումով ունի ցածր ռիսկ: Ռիսկը մեծանում է 10 և ավելի զուգընկերներ ունենալու դեպքում:
Առաջին հարաբերության տարիքը Տղամարդը, որը ունեցել է իր առաջին հարաբերությունը ավելի ավագ տարիքում, ունի պրոստատի քաղցկեղի առաջացման առավել ցածր ռիսկ: Ամեն 5 տարի ուշացումը իջեցնում է ռիսկը 4%-ով: Գիտնականները կարծում են, որ սա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ավելի ուշ տարիքում սեռական կյանք սկսող տղամարդիկ ավելի հազվադեպ են սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներով վարակվում և սեքսուալ վարքային խնդիրներ ունենում:
Սեմնաժայթքման հաճախականությունը Հետազոտողները կարծում են, որ հաճախ սերմնաժայթքումները իջեցնում են քաղցկեղի առաջացման ռիսկը: Նրանք գտնում են, որ շաբաթական 2-4 անգամը որոշ աստիճանով պաշտպանում է տղամարդուն: Սերմնաժայթքումը իջեցնում է շագանակագեղձում քաղցկեղ-պատճառական սուբստանցիայի (cancer-causing substances) քանակությունը պրոստատիկ հեղուկում:
Շատ ռիսկի գործոններ, ինչպիսիք են տարիքը, գենետիկան, էթնիկ առանձնահատկությունները, չեն գտնվում մեր հսկողության տակ: Բայց առողջ ապրելակերպի պահպանումը գտնվում է մեր ձեռքում և կարող է էականորեն կրճատել քաղցկեղի առաջացման ռիսկը: