<<Հրապարակ>>ՍԴ դատավորների օրինագիծը անցկացվեց բացառապես Հ․ Թովմասյանի գրած ԱԺ կանոնակարգ-օրենքի շնորհիվ
Երեկ ԱԺ-ն քննարկում էր ՍԴ դատավորների օրինագիծը՝ կամավորությամբ վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին։ Քննարկման ընթացքում ով չալարեց, «ասֆալտին փռեց» Հրայր Թովմասյանին՝ նրան հռչակելով է՛լ երկրի թիվ մեկ հանցագործ, է՛լ մարդ, ով Սերժ Սարգսյանի «հագով Սահմանադրություն է կարել», սա է արել, նա է արել։ Բայց իշխանությանը հաջողվեց առաջին ընթերցումով անցկացնել նախագիծը՝ միայն ու միայն Հ․ Թովմասյանի գրած ԱԺ կանոնակարգ-օրենքի շնորհիվ։ Բանն այն է, որ վոյաժների սիրահար իշխանական ֆրակցիայի 18 պատգամավոր երեկ գործուղման էին, ունեին այլ բացականեր եւս, եւ եթե ԱԺ կանոնակարգ-օրենքը չտար այն հնարավորությունը, որով գործուղման մեկնածները նախապես գրավոր տեղեկացնում են իրենց քվեարկության մասին, ապա «Իմ քայլին» չէր հաջողվի անցկացնել սահմանադրական օրենքը։ Դահլիճում պահանջվող 79 ձայնը նրանք չունեին, կար ընդամենը 65 կողմ ձայն։