Սա ընդամենը Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու տապալված նախագծի տրամաբանական շարունակությունն է
Մենք ինչպե՞ս կարող էր կողմ քվեարկել այն նախագծին, որպեսզի ՍԴ դատավորներն իրենց գործառույթները չիրականացնելու համար պատվավոր թոշակի ուղարկվեին, այսօր տեղի ունեցած ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Մի կողմից, իշխանությունը ֆիքսում է, որ այս մարդիկ չեն վայելում հանրության վստահությունը, մյուս կողմից անգործության համար խիստ առատաձեռն թոշակներ է սահմանում նրանց համար։ Բոլորին էլ հասկանալի է՝ ինչու է այս նախագիծը կյանքի կոչվում։ Սա ընդամենը Հրայր Թովմասյանին անվստահություն հայտնելու տապալված նախագծի տրամաբանական շարունակությունն է», – ասաց պատգամավորը։
Իվետա Տոնոյանի խոսքով՝ ՍԴ դատավորների փառավոր թոշակի ուղարկելն իրենց խմբակցության համար անընդունելի է։