Սա ապատեղեկատվության օրինակ է. Միչիգանում պատասխանել են ձայների հաշվարկը դադարեցնելու համար Թրամփի ընտրական շտաբի ներկայացրած հայցին
ԱՄՆ Միչիգան նահանգի պետքարտուղար Ջոսելին Բենսոնը գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի դատական հայցն անվանել է «անհիմն»՝ հայտնելով, որ ձայների հաշվարկը համապատասխանում է գործող կանոններին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն
«Սա անհիմն հայց է: Սա ընտրական գործընթացների վստահելիության հարցում մեր ընտրողների շրջանում կասկածներ սերմանելուն միտված ապատեղեկատվության տեսակի իսկական օրինակ է»,- CBS հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է Բենսոնը:
Ավելի վաղ, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի շտաբը հայց էր ներկայացրել Միչիգան նահանգում ձայների հաշվարկը դադարեցնելու վերաբերյալ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնել է շտաբի ղեկավար Բիլ Ստեֆիենը:
«Մենք այսօր հայց են ներկայացրել Միչիգանի դատարան, որպեսզի դադարեցնեն ձայների հաշվարկը․․․Մենք պահանջում ենք ուսումնասիրել այն քվեաթերթիկները, որոնք բացվել և հաշվարկվել են, երբ մենք հասանելիություն չենք ունեցել դրանց»,- ասել է վերջինս: