Սարիկ Մինասյանի՞, թե՞ ՔՊ-ի հեղինակության հաշվին են ուզում հաղթել Գյումրիում
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին այսօր հարցրինք, թե ինչպե՞ս է գնահատում Գյումրու ընտրություններին իրենց թեկնածուի շանսերը, հատկապես, որ արդեն մամուլում գրվում է, որ շանսերը քիչ են։
«Մեր թեկնածուն հաղթող թեկնածու է, և մեր թիմը տրամադրված է Գյումրիում հաղթանակի համար»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Խուդաթյանը։
-Այն, որ գրել եք՝ «Մեր Սարիկը», ի՞նչ նկատի ունեք, որ ՔՊ-ի Սարի՞կն է։
-Գյումրեցիների Սարիկն է։
-Իսկ այլ ուժեղ մրցակիցներ չե՞ք տեսնում։
-Մենք մրցակիցների ուժեղությունը կամ թուլությունը չենք ուզի գնահատել, բայց մեր թեկնածուն ուժեղ թեկնածու է, հաղթող թեկնածու է, և մենք տրամադրված ենք հաղթանակի։
-Իսկ ինչի՞ հաշվին է ուժեղ թեկնածու, ՔՊ-ի ռեսուրսի՞ հաշվին, թե՞ իր անձնական որակների։
-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հեղինակության և իր անձնական որակների։
-Բայց ասում են՝ ՔՊ-ն Գյումրիում հեղինակություն չունի, վարկանիշն իջել է։
-Ընտրությունները կլինեն, կտեսնենք։
Մանրամասն՝ տեսանյութում