Սաուդյան Արաբիայում ուղտերի գեղեցկության մրցույթում ավելի քան 40 կենդանի որակազրկվել է բոտոքսի ներարկումների պատճառով

Սաուդյան Արաբիայում ուղտերի գեղեցկության մրցույթի կազմակերպիչներն ավելի քան 40 կենդանու  որակազրկել են բոտոքսի ներարկումների պատճառով։ Այս մասին հայտնել է Euronews-ը՝ Սաուդյան Արաբիայի մամուլի գործակալությանը հղումով։

Աբդուլազիզ թագավորի ամենամյա փառատոնի ժամանակ, որը մեկնարկել է այս ամսվա սկզբին, ամենագեղեցիկ ուղտեր բուծողները մրցում են մոտ 66 միլիոն դոլար մրցանակային ֆոնդի համար:

Բոտոքսը, մաշկի ձգումները և այլ կոսմետիկ վիրահատությունները խստիվ արգելված են։ Ժյուրին հաղթողին որոշում է գլխի, պարանոցի, կուզի ձևի, հագուստի և կեցվածքի հիման վրա:

Այս տարի իշխանությունները հայտնաբերել են տասնյակ բուծողների, որոնք ձգել են ուղտերի շրթունքներն ու քիթը, հորմոններ են օգտագործել կենդանիների մկանները մեծացնելու համար, բոտոքս են ներարկել ուղտերի գլխին և շուրթերին:

Ուղտերաբուծությունը բազմամիլիոնանոց արդյունաբերություն է այս տարածաշրջանում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )