Սան Պաուլոյում ինքնաթիռը մխրճվել է մեքենաների մեջ․ կան զոհեր

Բրազիլիայի Սան Պաուլու քաղաքում ինքնաթիռը մխրճվել է մեքենաների մեջ: Հայտնի է, որ առնվազն երկու մարդ է մահացել։

Ինչպես հաղորդում է TV Globo-ն, King Air F90 մոդելի ինքնաթիռը, որը կարող է տեղափոխել ութ մարդ, դուրս է եկել Կամպո դե Մարտեից առավոտյան ժամը 7:15-ին (Երևանի ժամանակով 14:15-ին) և կործանվել է ժամը 07:20-ի սահմաններում (Երևանի ժամանակով 14:20-ին) Լապայի շրջանում:

Ինչպես գրում է Diariodonordeste-ն, վթարի պահին ինքնաթիռը մխրճվել է ավտոբուսի մեջ, որը հրդեհվել է։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջները։ Նրանց խոսքով՝ ավտոբուսում ուղեւորներ չեն եղել։

Share This