Սանկտ Պետերբուրգում զույգը ձերբակալվել է զոհին մասնատելու կասկածանքով

Կարելիայում ձերբակալել են ընտանեկան զույգի՝ Սանկտ Պետերբուրգում զոհին մասնատելու կասկածանքով։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, գրում է EADaily-ն։

Նախնական տվյալներով ՝ սպանությունը տեղի է ունեցել փետրվարի 26-ին Լենինգրադի մարզի Մուրինո քաղաքի վարձակալված բնակարանում:

«Ամուսնական զույգը հաշվեհարդար է տեսել իր ծանոթից։ Հանցագործությունը թաքցնելու համար նրա մարմինը մասնատել ենտեղավորել երկու ճամպրուկի մեջ եւ թողել Նեւայի ափին», – ասված է հաղորդագրության մեջ։

Ոստիկանները ձերբակալել են զույգին։ Նրանք մոտ ժամանակներս տեղափոխվելու են Սանկտ Պետերբուրգ գործի հետագա քննության համար:

Վոլկի խոսքով՝ մարտի 1-ին մարդու մարմնի մասերով երկու ճամպրուկ պատահաբար գտել է Սանկտ Պետերբուրգի մի բնակիչ։

Share This