ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՏԱՆ ՄՈՏ ՄԱՐԴԻԿ ԵՆ ՀԱՎԱՔՎՈՒՄ
Ինչպես հայտնի է, ՆԳՆ օպերատիվ խումբը արդեն մեկ ժամից ավելի է խուզարկում է Սամվել Կարապետյանի` Ուլնեցի փողոցի վրա գտնվող տունը: Օպերատիվ աշխատողները ներխուժել են տուն եւ բերման են ենթարկել Կարապետյանի հյուրերին: Ինքը դեռ տանն է, այս պահին խուզարկություն է ընթանում: Տան մոտ են հավաքվել Կարապետյանների մտերիմներն ու ընկերները: Այստեղ է նաեւ նրա ավագ եղբայրը` Կարեն Կարապետյանը: Նա լրագրողների հետ զրույցում ասել է. «Այս պահին Սամվել Կարապետյանի տան մոտ եմ։ Սպասում եմ, որ գան ինձ ձերբակալեն։ Սպասում եմ, որ գան ասֆալտին փռեն»։ Հիշեցնենք, որ այս իրավիճակի պատճառը Սամվել Կարապետյանի այսօրվա հայտարարությունն էր` ի աջակցություն Եկեղեցու: Որից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանի հրամանով` իրավապահները մեկնել են Ուլնեցի փողոց: Ըստ ամենայնի, սա կներկայացնեն որպես ապօրինի զենք փնտրելուն ուղղված գործողություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/df6810472722d76cb0e4da707b97b8d0