Սահմանադրական իրավունքը գերեզմանում շուռ եկավ. Էդմոն Մարուքյան

Խորհրդարանում քննարկում ծավալվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ: Նախագիծը ներկայացրել էր ԼՀԿ խմբակցությունը:

Ելույթով հանդես եկավ նաև հիմնական զեկուցող Էդմոն Մարուքյանը, ում ամենաշատը զարմացրել էր հենց Վարդանյանի հայտարարությունը:

«Ես ուղղակի զարմացած եմ, որ նման բաներ է այստեղ ասվում: Պետաիրավական հանձնաժողովի նախագահն այստեղ ասում է՝ ինչ է նշանակում վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին հրավիրել խորհրդարան և հարցեր տալ: Ո՞նց կարելի է նման բան անել, բա որ իրենք էլ մի հատ օրենք ընդունեն, ասեն՝ պատգամավորները պարտավոր են գալ մեր կոմիտե նիստերին: Պարո´ն Վարդանյան, ես ապշած եմ, ախր Դուք սահմանադրական իրավունքի մասնագետ եք: Նման բան, որ ասում եք, ես կարծում եմ՝ այդ սահմանադրական իրավունք գիտության հիմնադիրները գերեզմանում շուռ եկան, խառնվեցին իրար, ո՞նց կարելի է նման բան ասել»,- հայտարարեց Մարուքյանը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )