Սաակաշվիլին գովաբանել է Ալիևին և նրան անվանել «տարածաշրջանի առաջնորդ»

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին գովաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և նրան անվանել «տարածաշրջանի առաջնորդ»։
«Վերջերս Անթալիայում կայացած ֆորումում հստակորեն աչքի ընկավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Հեյդարովիչ Ալիևի վառ ելույթը, որը մերժեց աշխարհում տիրող կեղծ, երեսպաշտ քաղաքական կոռեկտությունն ու երկակի ստանդարտները։ Իրերն իրենց անուններով կոչելով՝ նախագահն արտահայտեց այն, ինչ մյուսները, հնարավոր է, մտածում են, բայց տատանվում են բարձրաձայնել։ Նա հստակորեն մատնանշեց Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման փաստերը և առաջարկեց ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք։ Իր ելույթով նա ևս մեկ անգամ հաստատեց, որ ինքը ոչ միայն տարածաշրջանի առաջնորդն է, այլև պետությունների վարքագծի նոր սկզբունքի ստեղծողը՝ սեփական ինքնագնահատականի զգացումով»,– գրել է Սաակաշվիլին։