Ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է դաշտում մնացած տրակտորը

Սարուշեն համայնքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք․

«Այսօր դեկտեմբերի 13-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ Ամարասում հանվել է դեկտեմբերի 10-ին դաշտում մնացած տրակտորը, ինչպես նաև շարունակվել է աշնանացանի աշխատանքները, ինչի համար շնորհակալություն ենք հայտնում ռուս խաղաղապահներին»։

 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին և 11-ին Սարուշեն համայնքի բնակիչները Ամարասի հովտում իրենց պատկանող հողամասերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանցիները կրակ են բացել տրակտորների ուղղությամբ։ Դեկտեմբերի 10-ի արձակված կրակահերթերի պատճարով վնասվել է տրակտորներից մեկի կողային հայելին։ Այսօր դեկտեմբերի 11-ին նշված տեղամասում նաև առաջ են եկել դեպի տրակտորիստներին, ինչի հետևանքով տրակտորներից մեկը մնացել էր դաշտում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )