Ռուսաստանում Դոնալդ Թրամփի պատվին բացառիկ թանկարժեք iPhone 16 Pro է ստեղծվել

Ռուսական Caviar ընկերությունը, որը մասնագիտացած է թանկարժեք նյութերից սմարթֆոնների և էլեկտրոնիկայի արտադրության մեջ, ներկայացրել է սահմանափակ քանակությամբ iPhone 16 Pro մոդելը, որը ոգեշնչված է Դոնալդ Թրամփից և նրա՝ բիթքոյնի վրա ազդեցությունից։ Այն կոչվում է Trump x Bitcoin: Այս մասին հաղորդում է Gazeta.Ru-ն։
Նոր արտադրանքը Visionaries հավաքածուի մի մասն է և ստեղծվել է՝ ի պատիվ Դոնալդ Թրամփի և նրա՝ Bitcoin-ի զարգացման գործում ներդրումների: Պրեմիում դասի սմարթֆոնը թողարկվել է սահմանափակ քանակությամբ՝ ընդամենը 47 օրինակով, ինչը խորհրդանշում է Դոնալդ Թրամփի 47-րդ նախագահությունը։ Գաջեթի գները սկսվում են 629 հազար ռուբլուց:
Trump x Bitcoin-ը պատրաստված է տիտանից՝ սև գույնով, PVD ծածկույթի օգտագործմամբ, որը սմարթֆոնին տալիս է ամրություն և էսթետիկ գրավչություն: Սարքի ոսկեզօծ տարրերը ասոցիացիաներ են առաջացնում Trump Tower-ի և Թրամփի հետ կապված այլ խորհրդանշական շենքերի հետ:
Դիզայնի հիմնական առանձնահատկությունը 24 կարատանոց ոսկիապատ, եռաչափ բիթքոյնի խորհրդանիշն է, որն ուղեկցվում է Թրամփի փորագրված մեջբերումով. «Բիթքոինը ազատությունն է, ինքնիշխանությունն ու անկախությունը»: