Ռուսաստանում բացահայտել են՝ ինչու է Եվրոպան ցանկանում դատել Մասկին

ԵՄ երկրների քաղաքական էլիտաները «մեծ ոգևորությամբ» դատի կտային Մասկին՝ իր կարծիքն ազատ արտահայտելու համար։ Այս մասին իր Telegram-ալիքում հայտարարել է ՌԴ խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը։

Սենատորն ուշադրություն է հրավիրել «ապատեղեկատվության» համար Մասկին 1 մլրդ դոլարով տուգանելու ԵՄ մտադրությանը։ Պուշկովը նշել է, որ «Բրյուսելում «ապատեղեկատվություն» են անվանում այն ամենը, ինչը չի կրկնում իրենց սեփական սուտը»:

«Բրյուսելը վտանգում է էլ ավելի բարդացնել Վաշինգտոնի հետ առանց այդ էլ վատ հարաբերությունները Մասկի քաղաքական հետապնդման մեկնարկի ֆոնին», – կարծում է պաշտոնյան:

Share This