Ռուսաստանում ազատարկված և ԱՄՆ վերադարձած Ֆոգելը, գարեջրի տարան ձեռքին, շնորհակալություն է հայտնել Պուտինին

Ամերիկացի Մարկ Ֆոգելը, ով Ռուսաստանի կողմից փոխանակումից հետո վերադարձել է ԱՄՆ, Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման է գնացել գարեջրով։ Համապատասխան կադրերը հրապարակվել են Սպիտակ տան սոցցանցերի էջում։

Տղամարդը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր մասնակցել են իր ազատ արձակմանը։

«Ես նաև շնորհակալ եմ Վլադիմիր Պուտինին։ Նա ինձ ներում է շնորհել»,- ասել է Ֆոգելը։

ԱՄՆ դեսպանատան նախկին աշխատակից Ֆոգելը, ով Ռուսաստանում դատապարտվել էր թմրանյութերի մաքսանենգության համար, ռուսաստանցու հետ փոխանակվելուց հետո վերադարձել է հայրենիք։ Ըստ New York Times-ի՝ Ֆոգելն ազատ է արձակվել Կրեմլի հետ գործարքի շրջանակներում, ինչի համար բանակցել է Մերձավոր Արևելքում Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկովը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «շատ լավ» է վարվել ԱՄՆ-ի հետ՝ հետ բերելով Ֆոգելին: Քաղաքական գործիչը խոստովանել է, որ Ֆոգելի ազատ արձակումը կլինի հարաբերությունների «սկիզբը», որը թույլ կտա լուծել ուկրաինական հակամարտությունը։

Share This