Ռուսաստանի երկնքում խոցվել է Ուկրաինայի կողմից արձակված ևս 15 անօդաչու սարք

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական զինուժի կողմից արձակված 15 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) խոցվել է երկրի երեք տարբեր մարզերում։ Դրանցից 11-ը ոչնչացվել են Բրյանսկի շրջանում, երեքը՝ Սմոլենսկի մարզում, իսկ մեկը՝ Բելգորոդի տարածքում։

ՊՆ-ն ընդգծում է, որ բոլոր ԱԹՍ-ները եղել են ինքնաթիռի տիպի, որոնք կարող են անցնել երկար տարածություններ և կրել մի քանի տասնյակ կիլոգրամ պայթուցիկ նյութ։

Ավելի վաղ՝ հուլիսի 5-ին, Ուկրաինայի զինված ուժերը փորձել էին հարված հասցնել Մոսկվային։ Քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր, որ դրոնների հարձակումը մերժվել է, սակայն դրվագի մանրամասները չեն հրապարակվել, հայտնում է Лента.ру-ն։

Share This