Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է Ուկրաինան օկուպացնելու Եվրոպայի ծրագրերի մասին

Ուկրաինայում «զսպման կոնտինգենտ» ստեղծելու ԵՄ երկրների ծրագիրը կարելի է դիտարկել որպես այդ երկրի անթաքույց օկուպացիա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ «երկրների նեղ շրջանակի» ներկայացուցիչների հետ հանդիպումը Ուկրաինայում ռազմական կոնտինգենտի տեղակայման վերաբերյալ տեղի կունենա ապրիլի 4-ին:

«Առաջին խորը հանդիպման արդյունքներով կարելի է ակնկալել որոշ մանրամասների պարզաբանում», – հաղորդել Է նա: «Քննարկումը հիմնված է լինելու ուկրաինական կողմի պատրաստված առաջարկների վրա», – հավելել Է Զելենսկին։

Share This