Ռուսաստանը տարեսկզբից ամենամեծ անօդաչու թռչող սարքերքի հարձակումն է կրել
Հունվարի 24-ի գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը որսացել և ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 121 անօդաչու թռչող սարքեր Ռուսաստանի շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի և Մոսկվայի շրջանների վրա։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
37 անօդաչու թռչող սարք են խոցել Բրյանսկի շրջանի, 20-ը՝ Ռյազանի, 17-ը՝ Կուրսկի, 17-ը՝ Սարատովի, Յոթը՝ Ռոստովի, 6-ը՝ Բելգորոդի և երեքը՝ Վորոնեժի շրջանում։
Երկու անօդաչու թռչող սարք են խոցել Տուլայի, Օրյոլի և Լիպեցկի շրջանների վրա։ Մեկ անօդաչու թռչող սարք է որսացել Ղրիմի Հանրապետության և Մոսկվայի տարածքների վրա, վեցը՝ Մոսկվայի շրջանի վրա։