Ռուսաստանը պետք է որոշի՝ Եվրոպայի հետ է, թե՝ նրա դեմ. Լեհաստանի վարչապետ

Ռուսաստանը պետք է որոշի՝ Եվրոպայի հետ է, թե՝ նրա դեմ, իսկ առայժմ նա ընտրում է հակամարտությունը։ Նման կարծիք է հայտնել Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին La Repubblica-ում հրապարակված հարցազրույցում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Ռուսաստանը պետք է ընտրի՝ ուզում է լինել Եվրոպայի կողքին, թե նրա դեմ: Վլադիմիր Պուտինն այսօր ընտրում է հակամարտությունը: Եվ դա վնասում է ոչ միայն Եվրոպային, այլ նաև իր երկրին»,- ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը:

Նա նշել է, որ «Եվրոպան չի ցանկանում հակամարտություն Ռուսաստանի հետ»։

«Սակայն Եվրոպան չի կարող թույլ տալ ճնշումներ և շանտաժներ էներգետիկայի հիման վրա: Հետևաբար, Պուտինի սադրանքների դիմաց մենք պետք է միասնական լինենք: Զիջումների ժամանակն անցել է: Մենք պետք է կոշտ արձագանքենք պատժամիջոցներ սահմանելով», – ասել է Մորավեցկին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )