Ռուսաստանը շարունակում է դիվանագիտական ներկայությունը Սիրիայում. Նեբենզյա
Ռուսաստանը «շփման աշխատանքային ալիք» է պահպանում Սիրիայի նոր իշխանությունների հետ և կապի մեջ է նաև ՄԱԿ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության առաքելության ղեկավարի հետ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։
«Սիրիայում իշխանափոխությունից հետո Ռուսաստանի դիվանագիտական ներկայությունը պահպանվեց այս երկրում: Մեր դեսպանը շարունակում է աշխատել Դամասկոսում: Սիրիական նոր իշխանությունների հետ կապի աշխատանքային ալիքը պահպանվում է: Այստեղ՝ Նյու Յորքում, մենք կապվում ենք նաև սիրիական մշտական առաքելության մեր հայտնի գործընկերների հետ, ովքեր հրահանգներ են ստանում Դամասկոսից»,- ասել է Նեբենզյան։
Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը ուշադրություն է հրավիրել նաեւ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովի վերջերս Դամասկոս կատարած այցի վրա, որտեղ նա հանդիպել է Սիրիայի նոր իշխանությունների հետ։
«Կարևոր է, որ բանակցությունները հաստատեցին ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա հիմնված երկկողմ բազմակողմ համագործակցության հետագա կառուցման հանձնառությունը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակել երկկողմ շփումները»,- նշել է նա: