Ռուսաստանը շահագրգռված չէ. Լեհաստանի նախկին ԱԳ նախարարը՝ Կիևի 30-օրյա հրադադարի կոչի մասին

Ռուսաստանը շահագրգռված չէ հասնել այնպիսի որոշումների, որոնք կարող են մեկնաբանվել որպես իր պարտություն։ Նման կարծիք է հայտնել լեհական դիվանագիտության նախկին ղեկավար Շիմոն Շինկովսկի վել Սենը՝ մեկնաբանելով Զելենսկու՝ փոխադարձ 30-օրյա հրադադար սահմանելու կոչը։ Այս մասին գրում է EADaily-ն։
Ըստ Շինկովսկու՝ «Սա շատ լավ տեղեկատվություն է , բայց Ռուսաստանին իրավիճակի նման զարգացումը չի գոհացնի»։
«Ռուսաստանը շահագրգռված չէ հասնել որոշումների, որոնք կարող են մեկնաբանվել որպես իր պարտություն։ Երբ խաղաղ պայմաններ կնքվեն, դա Ռուսաստանին կզրկի Ուկրաինական հողեր հանդիսացող տարածքներում՝ սահմանների մշտական ճանաչման մասին խոսելու հնարավորությունից», – ասել է լեհ նախկին դիվանագետը։