Ռուսաստանը նոր տուրքեր է նախատեսում միգրանտների համար
Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ միգրանտների համար նախատեսվում են լրացուցիչ պետական տուրքեր և խստացված պահանջներ։ Դրանց թվում են բնակության վայրի գրանցման և արտոնագրի ձեռքբերման համար վճարները։Միգրանտները պետք է գրանցեն իրենց բնակության վայրը և ստանան մեկ տարվա վավերականությամբ արտոնագիր, որի արժեքը կկազմի 8-10 հազար ռուբլի։ Աշխատանքի թույլտվության երկարաձգումը կարժենա 4200 ռուբլի։ Նրանք պարտավոր կլինեն նաև ներկայացնել տրանսպորտային միջոց օգտագործելու իրավունքը հաստատող փաստաթղթեր։
