Ռուսաստանը կարձագանքի ՆԱՏՕ-ում Շվեդիայի և Ֆինլանդիայի գործունեությանը. Պուտին

Ռուսաստանն անարձագանք չի թողնի ՆԱՏՕ-ում Շվեդիայի և Ֆինլանդիայի գործունեությունը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պուտինը «Արկտիկան՝ երկխոսության տարածք» արկտիկական միջազգային համաժողովի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ։
«Մեզ, իհարկե, մտահոգում է միայն այն փաստը, , որ ՆԱՏՕ-ի երկրներն ընդհանուր առմամբ առավել հաճախ են դիտարկում հեռավոր հյուսիսը որպես հնարավոր հակամարտությունների տարածք՝ կիրառելով այս պայմաններում զորքեր, այդ թվում՝ դաշինքի նոր անդամներ Ֆինլանդիայի և Շվեդիայի ուժերով, որոնց հետ, ի դեպ, մինչև վերջերս ընդհանրապես խնդիրներ չեն եղել: Չգիտես ինչու, սեփական ձեռքերով խնդիրներ են ստեղծում: Ինչու՞: Բացարձակ անհասկանալի է: Այնուհանդերձ, առաջնորդվելու ենք եղած իրողություններով, արձագանքելու ենք այս ամենին»,- հայտարարել է Պուտինը։