Ռուսաստական ՀՕՊ-ը խոցել է 84 ուկրաինական ԱԹՍ

Անցած գիշեր Կիևի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում թիրախների դեմ անօդաչու թռչող սարքերի միջոցով ահաբեկչական հարձակումներ իրականացնելու փորձերը խափանվել են, հայտնում է Sputnik-ը։

ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են 84 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», – ասվում է նախարարության հայտարարության մեջ՝ հավելելով, որ 36 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել Ռոստովի մարզում, 21-ը՝ Բրյանսկի, 14-ը՝ Բելգորոդի շրջաններում, 6-ը՝ Վորոնեժում։

Ուկրաինան գրեթե ամեն օր անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ է ուղարկում Ռուսաստան՝ 2023 թվականի հունիսի սկզբին՝ իր հակահարձակման մեկնարկից ի վեր: 

Share This