Ռուսական ուժերը լայն ճակատով դուրս են եկել Պոկրովսկից արեւմուտք տանող հիմնական մայրուղի (Քարտեզ)

Ռուսական ուժերը լայն ճակատով դուրս են եկել Պոկրովսկ ռազմավարական նշանակության քաղաքից դեպի արեւմուտք տանող հիմնական մայրուղիներից մեկը:

Ճեղքումը տեղի է ունեցել Ուդաչնոյե և Կոտլինո բնակավայրերի միջև ընկած տառվածում` 2 կմ ճակատով (Քարտեզում): Միաժամանակ ռուսական ուժերը գրոհում են այդ բնակավայրերը, թեեւ ռուսական որոշ աղբյուրներ հայտնում են, որ դրանք արդեն իսկ գրավված են:

Ամենդեպքում, Ուդաչնոյեի գրավման դեպքում ռուսական ուժերը հայտնվում են Դնեպրոպետրովսկի մարզից տնդամենը 2 կմ հեռավորության վրա, ընդ որում, այստեղ ուկրաինական էապան պաշտպանական համակարգեր չկան:

Սակայն ուկրաինական կողմի համար ամենավտանգավորն այն է, որ ռուսական ուժերն այս պահին սպառնում են փակել նաեւ Պոկրովսկից արեւմուտք` Դնեպրոպետրովսկ տանող հիմնական մայրուղին: Դա թույլ չտալու համար է, որ ուկրաինական կողմը վերջին շաբաթներին Պոկրովսկի արեւմտյան գոտի էր նետել ընդհուպ` իր նորաստեղծ, արեւմտյան պատրաստություն անցած եւ սպառազինված ստրատեգիական ռեզերվները, որոնք ծրագրում էր կիրառել Կիեւի խոստացած հակահարձակման համար: Խոսքը մոտ 8-9 լիակազմ բրիգադի մասի էր: Վերջին երկու շաբաթներին այս ճակատում ընթանում էին հանդիպակաց կատաղի մարտեր: Եվ այն, որ ռուսական ուժերը դուրս եկան Ուդաչնոյե-Կոտլինո հատված` փակելով մայրուղին, գալիս է հուշելու, որ ուկրաինական այդ ռեզերվներն արդեն գոյություն չունեն:

Այսպիսով, սպասելի է դառնում, որ ռուսական ուժերը կունենան արագ հարձակում Դնեպրոպետրովսկի մայրուսղու ուղղությամբ` արեւմուտքից լիովին շրջանցելով Պոկրովսկը: Իսկ արեւելքում ռուսական ուժերն արդեն փակել են Պոկրովսկ-Կոնստանտինովկա հիմնական մայրուղին: Պոկրովսկ-Միրնոգրադ համակարգի համար կմնա միայն հյուսիսայի լոգիստիկան, բայց այս տեմպերով` ոչ երկար ժամանակ:

 

Share This